ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդկությամբ «դ.2» կետով.
«դ.2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաեւ իր հաշվին եւ իր անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ.».
2) 3.1-ին մասի «դ» կետով» բառերը փոխարինել «դ» եւ «դ.2» կետերով» բառերով, իսկ նույն մասը «արժեթղթերով» բառից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով։
Հոդված 2. Օրենքի 14.1-ին հոդվածի 3-րդ մասի «դ» կետը «այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարգավորված ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային արժեթղթերում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարված գործարքներում, որոնց հիմքում ընկած է ներդրումային արժեթուղթ,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.11.2016
ՀՕ-195