ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)40-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) սույն մասի 1-9-րդ կետերով չնախատեսված արժեթղթերում եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:»:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաեւ ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.»:
Հոդված 3. Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ գործիքներ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.11.2016
ՀՕ-198