Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին եւ 7-րդ մասերում «Երեւանի գլխավոր ճարտարապետի» բառերը փոխարինել «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների», իսկ «Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի» բառերը՝ «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում «վարչական ներկայացուցչի» բառերը փոխարինել «վարչական ղեկավարի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-240