Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Տեղական հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-304 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «կարեւոր» բառը փոխարինել «հանրային» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասը եւ 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-238