Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արտոնագրային վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել եւ ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

2) 5-րդ մասի «, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը հանել եւ ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 3-րդ մասերը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 3-5-րդ եւ 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ կիրառվում է 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածների նկատմամբ: 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանի համար Օրենքի 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-262