Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զինվորական ծառայություն անցնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը «ծառայություն» բառից հետո լրացնել «, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ այդ ժամկետի ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ծագող իրավական հետեւանքի նախատեսումը:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրա ավարտելուց հետո» բառերով:

Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ,   6-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված հիմքերով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի ձեւով: Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում:».

2) 4-րդ մասի «ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման» բառերը փոխարինել «պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանքը կիրառվում է կառավարության սահմանած կարգով`» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-222