ՕՐԵՆՔԸ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ պարբերություններում «իրավաբանական անձանց միություն» բառերը փոխարինել «ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.01.2017
ՀՕ-26