ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում՝
1) 1-ին կետից հանել «2068 » թիվը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2068 -րդ հոդվածում «քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկի չափով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
14.01.2017
ՀՕ-8