Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2001
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«բանկի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների եւ այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-257