ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-98 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 59-րդ հոդվածը «պետի» բառից հետո լրացնել «(զորամասի հրամանատարի)» բառերով, իսկ նույն հոդվածի «չհանելով կոշիկները,» բառերը փոխարինել «առանց կոշիկների, չհանելով» բառերով:
Հոդված 2. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային եւ ձայնաազդանշանային համակարգերով, մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Կանոնագրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «, եւ ձեռքի նռնակները ողջ անձնակազմի համար` յուրաքանչյուրին երկուական նռնակ» բառերը հանել:
Հոդված 4. Կանոնագրքի 101-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) «եւ ձեռքի նռնակները» բառերը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տագնապի դեպքում պահակատանը գտնվող անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:»:
Հոդված 5. Կանոնագրքի 102-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «մետաղյա արկղերում» բառերը հանել.
2) 4-րդ մասի «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:
Հոդված 6. Կանոնագրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում, 157-րդ եւ 195-րդ հոդվածներում «անցագրերի» բառը փոխարինել «թույլտվության գրությունների» բառերով:
Հոդված 7. Կանոնագրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում «պահակապետը կամ նրա» բառերը փոխարինել «պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի» բառերով:
Հոդված 8. Կանոնագրքի 115-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «սարքավորման օպերատորին» բառերը փոխարինել «սարքավորումները» բառով.
2) 3-րդ մասը «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «ծեփապատճենին» բառով:
Հոդված 9. Կանոնագրքի 116-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 10. Կանոնագրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը «զորավարժության» բառից հետո լրացնել «(զորամասի կազմով ճամբարային հավաքի)» բառերով, իսկ «նշանակել» բառից հետո՝ «մինչեւ» բառով:
Հոդված 11. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:
Հոդված 12. Կանոնագրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ուղղակի» բառը փոխարինել «անմիջական» բառով, իսկ նույն մասի «, եթե դեմքով ճանաչում է» բառերը հանել:
Հոդված 13. Կանոնագրքի 158-162-րդ հոդվածները «(պահեստ)» բառից եւ դրա հոլովաձեւերից հետո լրացնել «կամ հավաքակայան» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 14. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում «(պահեստը, դրամարկղը)» բառերը փոխարինել «(պահեստը) կամ հավաքակայանը» բառերով:
Հոդված 15. Կանոնագրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը «օդի» բառից առաջ լրացնել «եթե» բառով:
Հոդված 16. Կանոնագրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «քաջաց» բառը փոխարինել «Ձեզ» բառով:
Հոդված 17. Կանոնագրքի 234-րդ հոդվածի 5-րդ մասի «, խցերում պահվող մեկուսացվածների քանակը» բառերը հանել:
Հոդված 18. Կանոնագրքի 248-րդ հոդվածում «Չհանելով կիսաճտքավոր կոշիկները,» բառերը փոխարինել «Առանց կոշիկների, չհանելով» բառերով:
Հոդված 19. Կանոնագրքի 10-րդ գլխի վերնագրում, դրան հաջորդող վերնագրում եւ 262-րդ հոդվածի 1-ին մասում «առանձին տեղադրված ռադիոտեխնիկական եւ այլ հատուկ» բառերը փոխարինել «զորամասի տեղաբաշխման վայրից դուրս տեղակայված» բառերով:
Հոդված 20. Կանոնագրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկները կազմում են մի քանի գրաֆիկ» բառերը փոխարինել «կազմվում են պարեկային գրաֆիկներ» բառերով:
Հոդված 21. Կանոնագրքի 265-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ հետեւյալ խմբագրությամբ.
«Պարեկների զենքը եւ դրանց լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքերը` առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից եւ կնքվում վերջինիս կնիքով:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.03.2017
ՀՕ-51