ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 01.03.2017
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով.
2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ժամկետները չեն լրացել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.03.2017
ՀՕ-50