Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «վերահսկողության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող» բառերով, «գլխավոր պետական տեսուչի եւ  պետական տեսուչների» բառերը՝ «մարմնի ղեկավարի կամ ծառայողի» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված եւ դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «21-րդ,» բառից հետո լրացնել «23-րդ,» բառով:

Հոդված 3.  Օրենսգրքի  244.7-րդ  հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը

1. Սույն  օրենսգրքի  95.3-րդ  հոդվածով,  158-րդ  հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ եւ 26-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի) եւ 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.03.2017
ՀՕ-75