Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.05.2017

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալներից մեկի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալների,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների եւ խորհրդականների,» բառերից առաջ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 15-րդ կետը «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները,» բառերով.

2) 18-րդ կետը «վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից առաջ լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերով, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,» բառերից հետո՝ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.06.2017
ՀՕ-85