ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-իՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերը, իսկՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավարի տեղակալ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ |
12.00»: |
Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ |
10.00»: |
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.06.2017
ՀՕ-104