Armenian      
Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. « Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1) Վարկային  բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվածդեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:

Վարկային բյուրոների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:».

2) 2-րդ մասի2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծությունը.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողով ի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի չափը սահմանվում է վարկային բյուրոյի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-114