ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՂՁՈՒՑԻՉ, ԹՈՒՆԱՎՈՐՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԳԱԶԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.10.2017
Հոդված 1. Վավերացնել 1925 թվականի հունիսի 17-ին Ժնեւում ստորագրված՝ «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.10.2017
ՀՕ-127-Ն