ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2017
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.5-րդ ենթակետից հանել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը.
2) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.11.2017
ՀՕ-160-Ն