ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի բոլոր տողերում «ՀՀԿ» բառը փոխարինել «ԿՄ» բառով,
բ) «2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» եւ «12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասից հանել «ՀՀԿ-Հայաստանի Հանրապետության կառավարություն.» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
10.11.2017
ՀՕ-169-Ն