Armenian   Russian    
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը «հասցեով» բառից հետո լրացնել «, իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում` նաեւ նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.11.2017
ՀՕ-179-Ն