ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու դեպքում գերազանցող մասը (այսուհետ՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա սույն մասով սահմանված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին եւ (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում, վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց: Սույն մասով սահմանված դրույթները չեն վերաբերում սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքներին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.11.2017
ՀՕ-180-Ն