ՕՐԵՆՔԸ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով, իսկ 3-րդ մասի «գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը՝ «լիազորված մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին» բառերը փոխարինել «լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմինը» բառերով.
3) 2-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի» բառերով.
4) 5-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
01.12.2017
ՀՕ-203-Ն