ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «անապահովության աստիճանը գնահատելու» բառերը փոխարինել «սոցիալական գնահատման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ, 16-րդ եւ 22-րդ հոդվածների 1-ին մասերի «ընտանիքների անապահովության» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.12.2017
ՀՕ-230-Ն