Armenian      
Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.».

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) պետական ծառայողի ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).».

3) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) պետական ծառայողի վերապատրաստում` պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «2015» թիվը փոխարինել «2020» թվով:

2) 1-3-րդ կետերի «պետական կառավարման ոլորտի» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը «կրտսեր» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ աուդիտորների» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-243-Ն