Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1100-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) բույսերի սորտերը:»:

Հոդված 2. 1157-րդ հոդվածի 2-րդ մասում «սելեկցիոն նվաճում» բառերը փոխարինել «բույսի նոր սորտ» բառերով, 5-րդ մասը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել ««Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 1158-րդ հոդվածի 1-ին մասը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 1159-րդ հոդվածը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 1161-րդ հոդվածը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-232-Ն