ՕՐԵՆՔԸ
«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ (բացառությամբ «ե» կետի), 7-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածների «սորտ» եւ «սորտի եւ» բառերը համապատասխան թվով եւ հոլովաձեւերով հանել:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հանել «բույսերի սորտերի եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «դ» կետերը, «բ» կետի առաջին պարբերությունը, 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, 3-րդ հոդվածի «ե» կետից «բույսի սորտ կամ» բառերը, 13-րդ հոդվածի 3-րդ մասից «սորտի սերմերի եւ» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 30 տարի:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «սորտը եւ» եւ «սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ» բառերը, «բ» ենթակետից հանել «իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան վեց տարի առաջ» բառերը.
2) 3-րդ կետից հանել «սորտի բույսերը եւ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սերմնանյութ եւ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սորտի» բառը փոխարինել «ցեղի» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2017
ՀՕ-233-Ն