Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետը, 18-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին պարբերությունը, 28-րդ հոդվածի վերնագիրը, երրորդ եւ չորրորդ պարբերությունները, 33-րդ հոդվածի վերնագիրը եւ երրորդ պարբերությունը «արդյունաբերական նմուշի,», «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերով:

Հոդված 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին բաժնով.

«3.1. Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝

ա)
բույսի սորտի հայտ ներկայացնելու համար
5
  
բ)
Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար
4
 
գ)
բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար
2
 
դ)
արտոնագիր տալու համար
3
 
ե)
լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

10

5

 
զ)
արտոնագրի կրկնակը տալու համար
1»:
  

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-234-Ն