ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.12.2017
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 31.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ինչպես նաեւ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2017
ՀՕ-258-Ն