Armenian      
Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի հավելվածի 2-րդ մասում՝

1) «ամսվա ընթացքում» եւ «տվյալ ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «տարվա ընթացքում» եւ «տվյալ տարվա» բառերով.

2)  1-ին կետի «2-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) արեգակնային եւ հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն մասի 1-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2017
ՀՕ-261-Ն