Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1.   «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «դրոշմապիտակ» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «հսկիչ-դրամարկղային» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3.1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «սահմանված կարգով» բառերը եւ 5-րդ մասի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «դրամարկղային չեկի» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը եւ «զ» կետում ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «բ» կետում «առաքվող» բառը փոխարինել «մատակարարվող» բառով:

Հոդված 7. Օրենքի 9.1-9.6-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 15.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետի «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով.

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու)» բառերը փոխարինել «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-267-Ն