Armenian      
Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասում «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «180» թիվը` «730» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչեւ հաշվարկի 180-րդ օրը լրանալը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-289-Ն