Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Իրավական ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.12.2017

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասը «կենտրոնական բանկի նախագահի» բառերից հետո լրացնել «եւ խորհրդի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ» բառերը փոխարինել «նորմատիվ եւ անհատական որոշումներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 6-8-րդ մասերի «ընդունման պահից» բառերը փոխարինել « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման պահից» բառերով.

2) 7-րդ մասի «անմիջապես հրապարակել Ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, եւ» բառերը փոխարինել «հրապարակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում՝ հրապարակման օրվանից սկսած» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6.1-ին մասով.

«6.1. Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի  տնտեսական նորմատիվների  սահմանման, ֆինանսական գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով հրապարակման պահից: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին: Սույն կետով սահմանված դեպքերի վրա չեն տարածվում սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված դրույթները:».

4) 7-րդ եւ 8-րդ մասերի «մասում» բառը փոխարինել «եւ 6.1-ին մասերում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-314-Ն