Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների՝ մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

դրոշմավորման պարտավորություն կրող անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի՝

դրոշմավորման պարտավորություն կրող անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մեկ հազար հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-296-Ն