Armenian      
Սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

  
Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «կամ պարտադիր այլ վճարներ» բառերը փոխարինել «, այլ վճարներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «այլ պարտադիր վճարումների» եւ «պարտադիր այլ վճարումների» բառերը փոխարինել «այլ վճարների» բառերով.

2) 2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը եւ գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի պարտավորությունները (սույն օրենքի իմաստով՝ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորություններ):»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետից հանել «պետական» բառը, իսկ «ֆինանսական հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային հաշվարկները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «պարտադիր» բառը:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկերի եւ պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության եւ հանդիպակաց» բառերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «իրացումից ստացված անուղղակի հարկերի» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների» բառերով:

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «եւ պարտադիր» բառերը.

2) 5-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի եւ (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձեւով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), եւ դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում.»:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածում «գույքի վաճառքի հետ կապված անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով:

Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասում «կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը» բառերը փոխարինել «կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով:

Հոդված 10. Օրենքի 82-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ե» կետի «օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով.

2) «է» կետի «հարկային, պարտադիր այլ վճարների» բառերը փոխարինել «հարկերի եւ (կամ) վճարների» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-298-Ն