ՕՐԵՆՔԸ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվում են կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետեւանքով պատճառված վնասի հատուցմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, աշխատանքային, սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավմանը:
Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետեւանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով վնաս պատճառած անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.01.2018
ՀՕ-25-Ն