ՕՐԵՆՔԸ
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.01.2018
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Պետական (հանրային) հատվածում արտաքին աուդիտը կոչվում է հաշվեքննություն եւ կարգավորվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում` նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.01.2018
ՀՕ-59-Ն