ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետեւյալ մասերից.
1) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք.
2) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում` նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.01.2018
ՀՕ-60-Ն