ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել առաջին նախադասությունը.
2) 5-րդ մասից հանել «կրճատ անվանումներին (անվանման հապավումներից),» բառերը.
3) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ընտրում (նշանակում) է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին կամ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին.»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը
1. Կազմակերպության պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:
3. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձեւերից, ապա գրանցումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում։»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «5-րդ,» բառը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
31.01.2018
ՀՕ-87-Ն