Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2018

Հոդված  1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 130.1-ին հոդվածով.

«Հոդված 130.1.  Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը

1. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն  գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` 

պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով:

2. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է  նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված  2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.01.2018
ՀՕ-89-Ն