Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2018

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) սպասարկման գրասենյակ՝ լիազոր մարմնի համացանցում բոլորին հասանելի ապահովված տիրույթ, սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող նոտար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում փաստաբան եւ փաստաբանական գրասենյակ, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ, որոնք իրականացնում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.01.2018
ՀՕ-90-Ն