Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2018

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 7.6-րդ ենթակետի «ներկրման» բառը փոխարինել «մեծածախ առեւտրի» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը՝ «1000-ապատիկի» բառով.

2) 7.9-րդ ենթակետի «արտահանման» բառը փոխարինել «մատակարարման (ներառյալ՝ երաշխավորված)» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը՝ 1000-ապատիկի» բառով.

3) 7.14-րդ ենթակետի «շուկային մատուցվող» բառերը փոխարինել «շուկայի օպերատորի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.02.2018
ՀՕ-102-Ն