Armenian      
Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2018

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) մշակում եւ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը.».

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ առաջին նախադասության «պետական կառավարման հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) 1-ին մասի «ժ» եւ «ժա» կետերից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով:

Հոդված 6. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «դ» եւ «ե» կետերից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

2) «ը» կետից հանել «եւ հատուկ» բառերը:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների» բառերը».

2) «բ» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումներին» բառերը».

3) «գ» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ» բառերը.

4) «ե» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից, 29-րդ հոդվածից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը:

Հոդված 10. Օրենքի 10-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՀԱՏՈՒԿ», «, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ» բառերը։

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) վերնագրից եւ 2-րդ մասից հանել «եւ հատուկ», «, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

2) 1-ին մասից հանել «եւ հատուկ», «, սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների» բառերը.

3) 1-ին մասի «ա» կետից հանել «, սարքավորումները եւ տեխնոլոգիաները» բառերը.

4) 1-ին մասի «գ» եւ «դ» կետերից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.02.2018
ՀՕ-109-Ն