ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) բժշկական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հետազոտությունից եւ (կամ) բուժումից խուսափող անձանց.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունում`
1) առաջին նախադասությունը «հետազոտելու» բառից հետո լրացնել «եւ (կամ) բուժելու» բառերով.
2) երկրորդ նախադասության «ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման» բառերը փոխարինել «ոչ հոժարակամ հոսպիտալացման» բառերով, «օրենսգրքի» բառը` «օրենսգրքով» բառով, իսկ «30-րդ գլխով» բառերը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.02.2018
ՀՕ-114-Ն