ՕՐԵՆՔԸ
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքը կարգավորում է նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցմանն առնչվող հարաբերությունները։»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումն է կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 386-րդ հոդվածով եւ 387-րդ հոդվածի
2-րդ մասով նախատեuված արարքների կատարման նպատակով.».
2) 6-րդ կետը «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «4-րդ,» բառով.
3) 19-րդ կետի «բ» ենթակետը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով.
4) 28-րդ կետի «փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման», 29-րդ կետի «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով.
5) 30-րդ կետը «գործարար հարաբերությունն է,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը,» բառերով.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին կետով.
«33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.».
7) 37-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով.
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.
«42) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը «ֆինանսական հաստատությունները» բառերից հետո լրացնել «եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք» բառերով։
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 24-րդ հոդվածի 3-րդ մասը, 28-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 7-րդ գլխի եւ 28-րդ հոդվածի վերնագրերը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո՝ «եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կամ դադարեցնելու» բառերը փոխարինել «, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու» բառերով։
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Գործարքների եւ գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը ».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի` 50 միլիոն դրամը գերազանցող առուվաճառքի գործարքների դեպքում արգելվում է գերազանցող գումարի մասով կանխիկ վճարում իրականացնելը, եթե 50 միլիոն դրամից փոքր գումարային սահմանաչափ uահմանված չէ օրենքով:»։
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, բացառությամբ նույնականացման եւ ինքնության ստուգման, եթե առկա են կասկածներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, եւ հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։ Այս դեպքում հաշվետվություն տրամադրող անձը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն է տրամադրում լիազոր մարմնին։»։
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը «բարձր ռիսկի չափանիշի առկայության» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման» բառերով։
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
?1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը անմիջապես եւ առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման մաքսային մարմինների եւ հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով, ինչպես նաեւ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գույքի տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման)՝ օրենքով սահմանված իրավասություն, այդ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը՝ օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է։».
3) 3-րդ եւ 5-րդ մասերից հանել «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված» բառերին հաջորդող «` ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը.
4) 6-րդ մասից հանել «սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝» բառերը.
5) 6-րդ մասը «եւ տրամադրում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված» բառերով.
6) 9-րդ մասը «ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման» բառերով։
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ եւ 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուրութսուներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.03.2018
ՀՕ-139-Ն