ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի եւ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը եւ միջհամայնքային միավորման խորհուրդը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի եւ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» բառերը՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Միջհամայնքային միավորումների մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի եւ միջհամայնքային միավորման խորհրդի որոշումները» բառերով, 1-ին եւ 3-րդ մասերում «Համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը» բառերը՝ «Համայնքի ավագանին, միջհամայնքային միավորման խորհուրդը եւ համայնքի ղեկավարը» բառերով, իսկ 2-րդ մասում «Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի» բառերը՝ «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի եւ համայնքի ղեկավարի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի որոշման ընդունման օր է համարվում դրա` միջհամայնքային միավորման խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ.1) միջհամայնքային միավորման խորհրդի նախագահը՝ միջհամայնքային միավորման խորհրդի իրավական ակտերը.»:
Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է խորհրդի նախագահը դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:».
2) 6-րդ մասի «Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի եւ համայնքի ղեկավարի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում միջհամայնքային միավորման նստավայր համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք նստավայր համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:»:
Հոդված 10. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) երրորդ բաժնում հրապարակվում են միջհամայնքային միավորման որոշումները, եթե համայնքը միջհամայնքային միավորման անդամ է.»:
Հոդված 11. Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե.1» կետով.
«ե.1) միջհամայնքային միավորման խորհուրդը՝ իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:»:
Հոդված 12. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.03.2018
ՀՕ-147-Ն