ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին եւ 2-րդ մասերում «հսկողությունը» բառը փոխարինել «վերահսկողությունը» բառով։
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) վերնագրում, 1-3-րդ մասերում «հսկողություն» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկողություն» բառով.
2) 1-ին մասի «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
3) 2-րդ մասը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «նաեւ» բառով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.03.2018
ՀՕ-165-Ն