ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.4-րդ մասով.
«21.4. քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում տեղում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար
յուրաքանչյուր ստորագրության համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.03.2018
ՀՕ-156-Ն