Armenian      
Թափոնների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ.1-ժէ.5» կետերով.

«ժէ.1) թափոններ գոյացնող, վերամշակող եւ օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների եւ ռեեստրի վարման գրքի ձեւերի հաստատումը.

ժէ.2) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի եւ ռեեստրի վարման գրքի ձեւերի հաստատումը.

ժէ.3) թափոնների անձնագրի օրինակելի ձեւի հաստատումը.

ժէ.4) թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձեւի հաստատումը.

ժէ.5) Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների ցանկի հաստատումը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-188-Ն