ՕՐԵՆՔԸ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պրոբացիայի ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պրոբացիայի ծառայության պետը:»:
Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.
2) 2-րդ մասի «պետական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2018
ՀՕ-283-Ն