Armenian      
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կանոնադրությունը հաստատում եւ աշխատողների քանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի եւ քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:».

2) 4-րդ մասի «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 3. Օրենքում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ոստիկանության պետ» բառերով, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերը` համապատասխան հոլովաձեւերով «Սահմանադրություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը` համապատասխան հոլովաձեւերով «Կառավարություն» բառով:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-272-Ն