ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:
2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաեւ մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածից հանել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:
Հոդված 6. Օրենքում «վերադաս մաքսային մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 7. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2018
ՀՕ-263-Ն